News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով քաղաքի 23 փողոցներից 6-ում  հիմնանորոգումն ավարատվել է եւ հանձնվել են շահագործման: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է եւ այն եւս շահագործման է հանձնված:  Կրթական եւ մշակութային հաստատությունների հիմնանորոգման տարեկան ծրագրով աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ մեծ մասում դրանք ավարտվել են: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի եւ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ դրանք, թեեւ ուշացումով են մեկնարկել, սակայն վերջին օրերին լայն թափով ընթացքի մեջ են ու հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական տարին պատշաճ դիմավորելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն  է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Զեկուցել է նաեւ, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 հազարով:

Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 18 դեպք: Նախկինում 6 հասցեներում արձանագրված դեպքերով իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա ուժեղացված հսկողությունը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ