News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ  իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է ‹‹Առա-Ռոս›› ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները  դեռեւս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին: Այս մասին ասված է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ Երեւանի քաղաքապետին ուղղված գրության մեջ:

«Տարածքը բռնագրաված  ՍՊԸ-ն պատկանում է ոմն Ռուբեն Կոստանյանի, մականունը` Բոգո: Ընդ որում, Երեւանի քաղաքապետարանի 26.11.2007թ. N 5074-Ա որոշմամբ այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, որի վերաբերյալ առկա է համապատասխան գոտիավորման քարտեզ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի կողմից  22.09.2013  թվականի N 19/Կ-3766  ստորագրված գրությամբ, Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներին   տեղեկացվել է, որ առանց համապատասխան թույլտվության կառուցված քարե պարիսպը  Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում քանդվել է: Այնինչ, սույն թվականի սեպտեմբերի 1-ին Իսակով պողոտայի 4/2 շենքի 46 հասցեի բնակիչ Սասուն Սարիբեկյանը հայտնում է այն մասին, որ պատը դեռ չի քանդվել:

Քաղաքացին կից ներկայացրել է նկարները, որոնք փաստում են, որ անօրինական պատը շարունակում է կանգուն մնալ, իսկ պարոն Ասատրյանը յուրաքանչյուր գործակարգավարականի ժամանակ զեկուցում է ապօրինի շինությունների քանդման մասին:

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս կարող էր պարոն Ասատրյանը քաղաքացուն պատասխանել անօրինական պատի քանդված լինելու մասին, երբ այն դեռեւս կանգուն է եւ ե՞րբ եք իսկապես  միջոցներ ձեռնարկելու  այդ անօրինական պատը   քանդելու համար:

Կից ներկայացնում եմ այն նկարները, որոնք փաստում են պատի գոյությունը»,-ասված է Բախշյանի գրության մեջ:

Տպել
Ամենաշատ