News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսում բնակվող Ջիֆը ճանաչվել է երկու թաթերի վրա աշխարհում ամենից արագ տեղաշարժվող շունը: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Express»-ը: Պոմերանական շպիցը կարող է նաեւ գլխով անել, թաթը տալ, սքեյթբորդի վրա ընթանալ եւ անգամ թաթով ինքնագիր տալ:

Շունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ ցույց է տվել, որ կարող է 9.1 մետրը հետեւի երկու թաթի վրա անցնել 6.56 վայրկյանում: Իսկ 4.5 մետրը նա առջեւի թաթերի վրա անցնում է 7.76 վայրկյանում: Այս կերպ Ջիֆը գերազանցել է գոյություն ունեցող 10 վայրկյանի ռեկորդը:

Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Քրեյգ Գլենդեյը նշել է. «Երբ Ջիֆը սկզբում մեր գրասենյակ եկավ, մենք նույնիսկ կասկածեցինք, որ նա իրական է: Նա փափուկ խաղալիքի էր նման: Հնարավոր է՝ փոքր է, սակայն մեծ անհատականություն է, նրա տաղանդներին պետք չէ կասկածել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ