News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն «Աղքատություն եւ պարենային ապահովվածություն» զեկույցում տեղեկություն է հրապարակել հանրապետության տնային տնտեսությունների սպառողական ծախսերի մասին: Հետաքրքիր է այն, որ 2010-2013թ.թ. ընթացքում տնտեսությունների սպառողական ծախսերի կառույցում ալկոհոլային խմիչքների բաժինը 0.9 տոկոսից նվազել է 0.6 տոկոսի:

Ընդ որում, անկումը բացարձակ թվերով է: Եթե ժամանակաշրջանի սկզբում ալկոհոլային խմիչքի ծախսերը մեկ տնտեսության համար կազմում էր ամսական միջինը 1.036 դրամ, ապա վերջին տարվա ընթացքում այն նվազել է մինչեւ 835 դրամի: Այսինքն՝ ժողովուրդը սկսել է քիչ խմել, ինչը ողջունելի է: Եթե, իհարկե, դա պայմանավորված չէ չնչին ընտանեկան բյուջեով:

Տրամաբանական է, որ դրա հետ մեկտեղ պետք է կրճատվեին ալկոհոլային խմիչքների ռեսուրսները, որոնք ազգային շուկա են մատակարարվում: Սակայն գինին 4.7 մլն լիտրից ավելացել է՝ հասնելով 5.4 մլն լիտրի: Ընդ որում՝ այն 1.6 անգամ թանկացել է: Այդ կերպ ակնհայտ է ծախսերի վրա երկակի ազդեցությունը: Մի կողմից՝ սկսել են շատ խմել, մյուս կողմից՝ շատ վճարել խմիչքի մեկ միավորի դիմաց:

Կոնյակի դեպքում ռեսուրսները քառորդ մասով աճել են: Ավելացել է նաեւ մանրածախ գինը՝ 1.4 անգամ: Նույն պատկերը, ինչ գինու դեպքում: Օղու դեպքում ռեսուրսները շուրջ 11 տոկոսով կրճատվել են: Սակայն միջին մանրածախ գինը 12.9 տոկոսով բարձրացել է: Սրա հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում օղու ռեսուրների ծավալն ավելացել է 0.6 տոկոսով:

Թե ինչ կերպ են տնային տնտեսությունների ծախսերն ալկոհոլային խմիչքների դեպքում կրճատվել, կարող ենք միայն գուշակել: Թեեւ չի բացառվում, որ շատ տնային տնտեսություններ հրաժարվել են թանկարժեք խմիչքներից ու անցել են էժան տեսակների սպառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ