News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


63-ամյա Անահիտ Նավասարդյանը, որը, իր խոսքով, Աբովյանի քաղաքապետարանի կողմից տրված լիազորությամբ քաղաքային շուկայում բանջարեղենի առեւտրով է զբաղվում եւ ապահովում շուկայի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած արգելանքին՝ արդեն մի քանի օր Սեւանա լճից բերված սիգ է վաճառում Աբովյանի շուկայում:

«Հիմա անթույլատրելի բան չկա, սաղ էլ թույլատրելի է: Մենք սանէպիդկայան չունենք, որ գան, ստուգեն: Առավոտից 9 հատ կար, մնացել է 6 հատը: Սիրուն, սպիտակ իմ ձկներն են, Սեւանից եմ բերում, բայց սիգի պահանջարկ քիչ կա, ավելի շատ կառասի է, բայց կառաս էլ չկա»,- NEWS.am-ի թղթակցին ասաց տիկին Անահիտը, որը Սեւանի սիգը վաճառում էր 1300-1500 դրամով։

Հարցին, թե արդյոք Սեւանում ոչ ոք իրեն չի արգելել սիգի որս անել, տիկին Անահիտը պատասխանեց. «Ես Սեւանցի եմ։ Չեն թույլատրում, ես եմ թույլատրում, իմ ապրանքը չի՞»։

Հիշեցնենք, որ Սեւանից սիգի որսն արգելվում է, քանի որ վտանգված է ձկան այս տեսակի գոյությունը լճում։ Վերջին 20 տարիներին այս ձկնատեսակի պահուստները Սևանում կրճատվել են 5 հազար անգամ։ Սիգի առավելագույն պաշարը Սևանում արձանագրվել է 1988, 1989 և 1990 թվականներին՝ կազմելով 28-30 հազ. տոննա:

Տպել
Ամենաշատ