News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել «Խաղաղության, միասնության եւ համերաշխության» երթ, որի նպատակն էր թշնամուն ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացիները՝ անկախ սեռից, տարիքից եւ քաղաքական հայացքներից, միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մկրտչյանը։

«Երթի նպատակը երիտասարդությանը համախմբելն էր։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային գոտում անընդհատ կրակոցներ էին, եւ սա մեր երիտասարդներին միավորվելու, մեր բանակին ոգեւորելու մի փոքրիկ միջոցառում է»,- ասաց նա։

Նշենք, որ «Երիտասարդություն» կազմակերպությունը երթը նախաձեռնել էր «Համահայկական բանակ-շարժում» ծրագրի շրջանակում։ Ձեռնարկմանն աջակցել են Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ազատության հրապարակից մեծ թվով զինվորներ, հոգեւորականներ, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներ եւ քաղաքացիներ դրոշներով ու զինվորական երգչախմբի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված սահմանին զոհված հայ զինվորների հիշատակին:

«Հրադադարի ռեժիմի խախտման հերթական փորձերը մեծ սպառնալիք են մեր տարածաշրջանի համար: Զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ խաղաղ բնակչության բնականոն կյանքը։ Աստվածատուր կյանքը սուրբ է, իսկ կյանքի իրավունքը՝ սրբազան, ոտնձգությունները մարդկային կյանքի նկատմամբ՝ անթույլատրելի։ Հայի պայքարն արդար է եւ օրհնյալ, ուստի քաջ եղիր եւ զորացիր, մի ընկճվիր եւ մի վախեցիր։ Այսօր մենք հավաքվել ենք սուրբ առաքելությամբ, հավաքվել ենք՝ աղոթելու մեր սիրելի եղբայրների, զավակների հոգիների համար, ում նահատակության շնորհիվ մենք խաղաղ ենք ապրում։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ աղոթելու նաեւ Իրաքի եզդի ազգաբնակչության բազմաթիվ զոհերի հոգիների հանգստության համար»,- նշեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Հոգեհանգստյան արարողությունից հետո Արարատյան թեմի երիտասարդները նաեւ ֆլեշմոբ կազմակերպեցին. եկեղեցու բակում «Բերդ» պարային համույթի ղեկավար Կարեն Գեւորգյանի հետ նրանք կատարեցին «Գորանի» ազգային պարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ