News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արեւելյան ուղղությամբ մարտական հերթապահության ընթացքում զոհվել է ԼՂՀ Պաշտպանական բանակի շարքային Անուշավան Կիրակոսյանը: Այդ մասին տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ Պաշտպանական բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

ԼՂՀ պաշտպանական բանակի ուժերը համապատասխան միջոցներ են ձեռնարկել հակառակորդին պատժելու համար:

ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել նաեւ հունիսի 17-ի  գիշերը:

Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Ղարաբաղի դիրքերը՝ Մեղդիլի, Աշաղա Աբդուրահմանլի, Կենգերլի եւ Թաղիբեյլի բնակավայրերի ուղղությամբ:

Արցախի Պաշտպանական բանակի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է գնդակոծումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ