News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Քանի դեռ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, այն անընդհատ էլ փորձելու են կառավարել Ռուսաստանի նման երկրները կամ հարկադրել միանալ այնպիսի միություններին, ինչպիսին Մաքսային միությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի ՄՄ անդամակցության դեմ Երեւանում կայացած բողոքի երթի ժամանակ հայտարարեց  Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությն անդամ Դավիթ Սանասարյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Երթն սկսվեց Ազատության հրապարակից։ «No Putin, No Cry», «Go Home Putin, You are Drunk» գրությամբ պաստառներով մասնակիցները քայլեցին դեպի նախագահի նստավայր, որտեղ պատրաստվում են ընթերցել իրենց հայտարարությունը։

Երթի մասնակիցները հայտարարեցին, որ նախատեսում էին ակցիան անցկացնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ, սակայն երբ պարզվեց, որ Մեդվեդեւը չի գալու, որոշեցին այն անցկացնել այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը նաեւ նպատակ ունի զորակցել քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Շանթ Հարությանյանին ու նրա ընկերներին, որոնք նույնպես պայքարում են ռուսական ազդեցության դեմ եւ բազմիցս հայտարարել են, որ ռուսական ԿԳԲ-ի հրահանգով են ձերբակալվել։

Ակցիային մասնակցում է նաեւ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, ու համախոհները, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ