News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Volkswagen Group»-ը հաստատել է, որ «Buggati» սեդանի նոր մոդել է մշակում: Ավտոմեքենան պետք է իր դասի մեջ ամենահզորն ու ամենաթանկը դառնա:

«Ես դեռ չեմ կարող նշել նոր մոդելի թողարկման մասաթիվը: Կարծում եմ, որ 2015թ.-ի ավարտին կլինի, կամ 2016թ.-ի սկզբին»,- պատմել է «Volkswagen Group»-ի դիզայնի բաժնի ղեկավար Վալտեր դա Սիլվան:

Նորույթը ստեղծվելու է «Galiber» հայեցակարգային մեքենայի հիման վրա, հաղորդում է «Autonews»-ը: Մեքենան կունենա 8 լիտր ծավալով շարժիչ, որն առկա է «Veyron»-ում: Շարժիչի հզորությունը կկազմի 1350 ձիաուժ, առավելագույն արագությունը՝ 450 կմ/ժ:

Սեդանի թափքի ստեղծման ժամանակ կիրառվել է ալյումին ու կարբեն: Նոր մեքենան «Bugatti» մակնիշի միակ մոդելը կլինի, ընթացիկ «Veyron» սերունդը շարքից կհանվի 2015թ.-ին: Մեքենայի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նորույթի արժեքը կկազմի 1 մլն եվրոյից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ