News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի երեխաներն աշխարհում ամենաերջանիկն են, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում եւ Թուրքիայում փոքրիկներն ամենից տխուրն են: Այս մասին հաղորդում է իսրայելական «i24news» հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով բրիտանական «The Children's Society» կազմակերպության նոր զեկույցը:

Զեկույցում գնահատվում է 39 երկրի շուրջ 50 հազար երեխաների երջանկության եւ բավարարվածության զգացողությունը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երեխաներն ապրում են Մակեդոնիայում, Նիդեռլանդներում, Հայաստանում, Գրենլանդիայում եւ Իսլանդիայում: Իսրայելցի փոքրիկներն ութերորդ տեղում են:

Թուրքիան, ԱՄՆ-ն, Իտալիան եւ Ֆրանսիան զբաղեցնում են վերջին տեղերը: Իսկ ռուսաստանցի երեխաները երջանկության ցուցանիշով 19-րդ հորիզոնականում են:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ