News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը նորմալ է գնահատում որդու նկատմամբ կայացրած դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը:

Նա նշեց, որ թեեւ դատական գործընթացը կայացել է Սյունիքում, բայց թե դատավորը, թե դատախազը այդ որոշումը համաձայնեցրել են իրենց վերադասների հետ մայրաքաղաքում, եւ եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո, այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է: «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում խոսելու, բացարձակապես վիրավորված էլ չեմ նրանց դիրքորոշումից, իմ տղան էլ պատրաստ է նստել, որեւէ խնդիր չկա: Ինքը սխալվել է, ու եթե այդ արարքի դիմաց, այդպիսի պատիժ են որոշել, ուրեմն՝ պետք է նորմալ ընդունել»,- նշեց դեսպանը:  Յուրի Վարդանյանը վճռից հետո հեռախոսազրույց է ունեցել որդու հետ, ով իրեն ասել է, թե «պապ ջան, չտխրես, վատ չզգաս, որեւէ խնդիր չկա»:

Նա չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը: «Բայց ինչի՞ բողոքարկեն, եթե այդպես են որոշել, իրենք գիտեն, որ իմ տղան է, որ ես էս երկրի, էս պետւթյան համար ով եմ եւ ինչ դիրքորոշում ունեմ, եթե էդպես են վարվել իմ նկատմամբ, ուրեմն դա են ճիշտ համարել, ո՞ւմ դեմ բողոքեմ եւ ի՞նչ, ես պետականամետ մտածելակերպ ունեցող մարդ եմ, պետական պաշտոնյա, այժմ ո՞ւմ դեմ բողոքեմ, ինքս իմ դե՞մ բողոքեմ»,- նշեց Յուրի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է որդուն նշանակված հարկադիր բուժմանը, դեսպանն ասաց, որ իր տղան բուժման կարիք չուներ, ինքը պատժելու կարիք ուներ, որ այդ ծխելուց կտրվեր:

Ի դեպ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շատ ոգեւորված էր եւ տեղեկացրեց, որ այժմ զբաղված է դեսպանատան տեղափոխման աշխատանքներով: «Դեսպանատունը վատ տեղ է գտնվում՝ մուսուլմանական թաղամասում, ձախ եւ աջ մասերում հասարակաց տներ են, որեւէ հարմարություն չկա»,- ասաց նա::

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ ընթացքում Դավիթ Վարդանյանը պետք է նաեւ հարկադիր բուժում ստանա թմրանյութերի կախվածությունից:

Նշենք, որ նույնքան պատիժ էր դատախազը պահանջել Յուրի Վարդանյանի որդու համար: Յուրի Վարդանյանը ներկա չէր դատավճռի հրապարակմանը, դատարանի դահլիճում նստած էր Դավիթի մայրը, որը հրաժարվեց մեկնաբանել պատժաչափը:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Դավիթ Վարդանյանն ավելի վաղ իր վերջին խոսքում պնդել էր, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե մաքսանենգության ճանապարհով՝ Իրան-Հայաստան սահմանից, իրացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ