News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում` աֆղան գործընկերներին:

«Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր եւ միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն` Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժե-րում՝ մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ: Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակ է»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում լավ գիտեն թե անվտանգության, թե խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։ «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կամ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ