News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը արդյունաբերության տարբեր  ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների եւ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ է եղել: Ողջունելով ներկաներին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախորդող  օրերին տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Քաղբյուրոյի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց  հետ քննարկվել են ինչպես  քաղաքական, այնպես  էլ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները:  «Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք եւ ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան եւ ներդրումներ կատարեք մեր երկրում   ձեր ցանկացած ոլորտներում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար: Չինացի ձեռնարկատերերն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանով եւ մոտ ապագայում պատրաստ են հանդես գալ կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով:

Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում հայ-չինական տնտեսական ֆորում անցկացնել , որի ընթացքում չինացի գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին ու հենց տեղում ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Այսօր ԲՀԿ պատվիրակության հանդիպումները շարունակվում են Շանհայ քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ