News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի Ա. Խաչատրյանի անվան հայկական համայնքային  կենտրոնում  սեպտեմբերի 12-14-ին տեղի կունենա 57-րդ ամենամյա «Հայկական բազարը» եւ խոհարարական փառատոնը, գրում է «Asbarez» թերթը:

Այս տարի փառատոնին կմասնակցեն  տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Բացի բազմաթիվ մշակութային միջոցառումներից, որը կազմակերպում է «Ամագազին» կազմակերպության  Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը, փառատոնին տարբեր միջոցառումներ տեղի կունենան: Ելույթ կունենան երգիչ Գեւորգ Արթինյանը եւ ընկերները, կներկայացվեն ավանդական պարեր, կլինեն խաղեր եւ վիճակախաղ:  

«Այս փառատոնը Սան Ֆրանցիսկոյում խոհարարական ամենահայտնի փառատոներից  է: Մենք ուրախ ենք ընդունել 10 հազարից ավելի այցելուի: Դա մեզ հնարավորություն է տալիս մեր մշակույթը մատուցել ուրիշներին»,– հայտարարել է փառատոնի կոմիտեի նախագահ Վաչե Դարաքջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ