News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի հայկական թանգարանում սեպտեմբերի 14-ին կկայանա նկարիչ  Ջորջ Բերբերյանի նոր նկարների ցուցահանդեսը՝ «100 տարվա դեգերումներ» խորագրով: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 9 –ը:

«The Armenian Weekly» հայ-ամերիկյան թերթը գրում է, որ բացմանը երգչուհի Եվա Բերբերյանը կկատարի ջազային հայտնի կոմպոզիցիաներ՝ կիթառահար Բրեդ Հոգի նվագակցությամբ:

Նկարիչ Ջորջ Բերբերյանի աշխատանքները  ցուցադրվել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Էստոնիան, Ֆինլանդիան եւ Լիտվան:

Վերջերս էլ նրա գեղարվեստական աշխատանքները ներկայացվել էին Բոսթոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ