News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հիմա չեմ կարող ասել հստակ թիվը, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35-40 տոկոսը»,- այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է ստվերային տնտեսությունը բերի օրինական դաշտ, որով կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը եւ ունակ կլինի կատարել սոցիալական ծախսերը, որոնք այդքան մեծ նշանակություն ունեն:

Վարուդակիսը նշել է, որ տնտեսության ստվերային սեկտորում ամենամեծ բաժինն ունի հանքարդյունաբերությունը: Այդ կապակցությամբ, նրա խոսքով, ՀԲ-ի տրամադրած վարկից 25 մլն. դոլարը կուղղվի հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական աճը կազմել է շուրջ 13տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ