News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամների, գործընկեր երկրների ու Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունից հետո Եվրոպական հանձնաժողովը որոշում  է ընդունել առաջիկա տարիների ընթացքում ֆինանսավորել Հարեւանության եվրոպական քաղաքականության շրջանակներում գործընկերներին:

Այս փաթեթը ներառում է ծրագրային փաստաթղթեր Ալժիրի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հորդանանի, Լիբանանի, Մարոկոյի, Թունիսի, ինչպես նաեւ արեւելյան ու հարավային հարեւանների տարածաշրջանային համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 մլրդ եվրո:

Հայաստանի համար 2014-2017թթ.  ընթացքում 140-170 մլն եվրո կտրամադրվիի հետեւյալ ոլորտների համար՝ մասնավոր սեկտորի զարգացում, պետական կառավարման բարեփոխում եւ  արդարադատության համակարգի բարեփոխում:

«Հարեւանության երկրների հետ մեր հարաբերությունները միշտ առաջնահերթության թվում էին: Մենք ամուր կապեր ունենք այս երկրների հետ, եւ մենք կարեւոր դեր ենք խաղում՝ օգնելով նրանց հաղթահարել քաղաքական ու տնտեսական խնդիրները, որոնց հետ նրանք բախվում են: Մենք ձգտում ենք նրանց կողքին գտնվել խաղաղության, ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին»,- հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Իր հերթին եվրահանձնակագար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ օգնության առաջնահերթությունները ստեղծվել են սերտ երկխոսության հիմքի վրա՝ հետաքրքրված բոլոր կողմերի մասնակցությամբ, պատասխանատվության եւ գործընկերության ոգով: «Ֆինանսավորումը կօգնի նրանց լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են այդ երկրների հասարակությունները»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ