News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ը այցելեց Քեսաբ եւ Լաթաքիա:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գեւորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու եւ արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին` քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության եւ հոգատարության համար:

Արարողությանը հետեւած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկեցին քեսաբցիների առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրին հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ