News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համացանցում հայ-թուրքական հաշտեցման օգտին ստորագրահավաք է սկսվել: Փաստաթղթի տակ ստորագրել են թուրք, հայ եւ այլ գործիչներ: Ըստ «Our Common Dream» կայքի, ստորագրահավաքին մասնակցողները ցանկանում են երազել այն մասին, որ հայերի եւ թուրքերի միջեւ կսկսվի խաղաղության դարաշրջան, երբ կիշխի պատմության եւ յուրաքանչյուր ժողովրդի հանդեպ հարգանքը:

«Շատ երկար ժամանակ է Թուրքական Հանրապետության քաղաքական մշակույթը ձգտում պաշտպանել հանցագործությունը՝ արգելափակելով անցյալը եւ այդպիսով խոչընդոտելով իրավական կայուն պետության կառուցումը: Բայց ոչ ոք չի կարող ջնջել այն հրեշավոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին, ինչպես նաեւ դրանց հետեւանքները»,- ասված է ստորագրահավաքի տեքստում:

Այն ստորագրած գործիչները ցանկանում են երազել այն մասին, որ Թուրքիայում հարգելու են հայերի հիշատակը՝ որպես ցեղասպանության զոհերի, որ հայերը թուրքական քաղաքացիություն են ստանալու՝ բոլոր իրավասություններով: Նրանք նաեւ երազում են այն մասին, որ Թուրքիան կդադարեցնի Հայաստանի շրջափակումը եւ կբացի սահմանը, ինչպես նաեւ նրա համար հասանելի կդարձնի սեւծովյան նավամատույցները:

Ստորագրահավաքին արդեն միացել են սպանված լրագրող Հրանտ Դինքի եղբայրն ու կինը՝ Խոսրով եւ Ռաքել Դինքերը, փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը, ռեժիսոր Բրունո Ֆրեսսինեն, պատմաբան Էրվե Ժորժելենը եւ բազմաթիվ այլ գործիչներ տարբեր երկրներից: Ներկայում ստորագրահավաքին ավելի քան 160 մարդ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ