News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը երախտապարտ է Հունաստանին Օսմանյան Թուրքիայում հայերի եւ հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու համար: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօր վերջինս հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի հայ-հունական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ապոստոլոս Կակլամանսկու հետ եւ Հայաստանի խորհրդարանի անունից երախտագիտություն հայտնել:

Շարմազանովի խոսքով՝ այդ օրենքի ընդունումը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող քայլ է, այլ նաեւ նոր ցեղասպանությունների իրագործումը կանխող միջոց. «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ հանդիպել է Հունաստանի վարչապետի եւ իր դժգոհությունը հատնել ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի կապակցությամբ, սակայն Թուրքիայի նախագահի ճնշումը ակնկալվող արդյունքը չի ունեցել»:

Ի պատասխան հարցին՝ Հունաստանի խորհրդարանի նախաձեռնությունը օրինակ կդառնա՞ արդյոք ֆրանսիացի պատգամավորների համար, Շարմազանովն ընդգծեց, որ ֆրանսիացի պատգամավորները վերջերս այցելել են Հայաստան եւ հավաստիացրել, որ չնայած Թուրքիայի ճնշմանը, օրենքը կընդունվի:

Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանը երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է անցած դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամավոր: «Հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն», - ասվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ