News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին շաբաթներին Մոսկվան, կարծես, սրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող վաղեմի հակամարտությունը՝ միաժամանակ երկուսի համար էլ խաղաղարարի դեր կատարելով: Այս մասին ամերիկյան «The New York Times» պարբերականում գրել է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերը՝ հավելելով, որ չլուծված հակամարտությունը, որը Ռուսաստանն անվանում է «սառեցված հակամարտություն», ռուսական զորքերի համար հանդիսանում է որպես արդարացում՝ տարածաշրջան մտնելու եւ երկու կողմերին էլ պարտավորեցնելու համար:

Շաֆերի խոսքով, հենց որ ռուսական զորքերը տեղում լինեն, կողմերից ոչ մեկը չի կարողանա սերտորեն համագործակցել Արեւմուտքի հետ՝ առանց մտահոգվելու Մոսկվայի կողմից վրեժի լուծումից:

«Բացահայտ պատերազմի վերսկսումը Ռուսաստանին առիթ կտա լրացուցիչ ուժեր ուղարկել՝ խաղաղարար առաքելության անվան ներքո: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող է նաեւ խափանել գազատարի կառուցման խոշոր նախագիծը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ տարվա դեկտեմբերին, եւ որը կարող է նվազեցնել Եվրոպայի կապվածությունը ռուսական վառելիքից: Սակայն զարմանալի է, որ ամերիկյան պաշտոնյաները, արձագանքելով ընթացիկ մարտական գործողություններին, ասացին, որ «ողջունում են» Ռուսաստանի հովանու ներքո բարձր մակարդակի հանդիպումը: Մի՞թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով: Կովկասում հակամարտության սրումը կանխելու եւ Պուտինին նոր հողեր գրավելու առիթից զրկելու համար նախագահ Օբաման Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին պետք է հրավիրի Վաշինգտոն եւ ցույց տա, որ Ամերիկան չի լքել Հարավային Կովկասը»,- նշել է հոդվածագիրը:

Բրենդա Շաֆերի կարծիքով, Արեւմուտքը ռազմավարության կարիք ունի, որպեսզի դիմակայի Մոսկվայի կողմից եւս մեկ տարածաշրջանի գրավմանը: «Լեռնային Ղարաբաղը, որքան էլ հեռավոր լինի, Ռուսաստանի ջանքերում հաջորդ ճակատն է՝ կորցրած կայսրությունը վերականգնելու համար: Եթե թույլ տրվի, որ Հարավային Կովկասը կորցնի Ռուսաստանի հանդեպ իր ինքնիշխանությունը, ապա այդ մահացու հարված կլինի Ամերիկայի՝ նախկին Խորհրդային Միության տարածքում եւ նրա սահմաններից դուրս դաշինքներ կնքելու եւ դրանք պահպանելու արդեն կրճատված հնարավորությունների համար»,- գրում է քաղաքագետը:

Հոդվածի մեկնաբանություններում ընթերցողներից մեկը գրել է. «Ես նոր եմ վերադարձել Հարավային Կովկաս կատարած ճամփորդությունից եւ մի քանի օր անցկացրել եմ Ղարաբաղում հենց այն ժամանակ, երբ ենթադրաբար մարտական գործողություններ էին տեղի ունենում: Բավական է ասել, որ ես ոչ մի հակամարտություն չտեսա, երբ այնտեղ էի, եւ ոչինչ չէի լսել, մինչեւ չկարդացի այս հոդվածը»:

Ընթերցողի խոսքով, ճիշտ է, որ Պուտինը զգալի ժամանակ է կորցրել՝ միջամտելով իր երկրի նախկին կայսրության այդ հատվածի գործերին, ինչպես նաեւ ճիշտ է, որ հայերը զարմանալիորեն լավ հարաբերություններ են պահպանում Կրեմլի իրենց նախկին տերերի հետ:

«Մյուս կողմից, ներկայում նրանք ոչինչ չունեն ստանալու Ադրբեջանի հետ հակամարտությունից. հայկական անկլավը՝ Ղարաբաղը, հաստատուն կերպով նրանց վերահսկողության ներքո է, եւ նրանք ադրբեջանական տարածքների հանդեպ լրացուցիչ պահանջներ չունեն»,- նշել է նա: Ընթերցողը նաեւ հավելել է. «Ադրբեջանցիները, իհարկե, զայրանում են տարածաշրջանը կորցնելու առիթով, բայց նրանք, թվում է, գիտակցում են, որ այս վեճում Հայաստանի թիկունքին Ռուսաստանն է, եւ որ իրենք ի վիճակի չեն անել ավելին, քան փնթփնթալն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ