News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ԱԳՆ կայքը:

«Այս քայլով Հունաստանը եւս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կարեւոր քայլ կատարեց` ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,-ասել է նա:

Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանը երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է անցած դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամավոր: «Հայերի կամ հույների ցեղասպանության հանդեպ անհարգալից կամ այն նվաստացնող ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հանցագործություն», - ասվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ