News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կան մեծ թվով երկրներ, որոնք պատրաստ են ռուսական շուկայում փոխարինել եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Փրայմը»: Ըստ նրա՝ միրգ-բանջարեղենի որակի հարց չի դրված: «Ոչ ոք չի վիճի, որ Հայաստանի, Միջին Ասիայի երկրների մրգերն ու բանջարեղենը ավելի որակյալ են, քան Եվրոպայից ստացվողները: Գոնե ինձ դրանք ավելի են դուր գալիս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ, օրինակ, Արգենտինայի եւ Բրազիլիայի «միսը հիանալի է»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատասխանում է արեւմտյան պատժամիջոցներին: «Սա հենց այն դեպքն է, երբ առաջինն ուրիշները սկսեցին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանը չի կարող պատժամիջոցների ճնշման ավելացման օտարների ծրագրերի գերին դառնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ