News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Air Armenia ավիաընկերությունը Ռուսաստանին պարտք չէ, պարզապես վճարումներ չի կատարել, քանի որ այն բանկը, որով կատարվում են փոխանցումները, սանկցիաների տակ է գտնվում: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը՝ նշելով, որ ռուսական մամուլի տեղեկությունները, թե սեպտեմբերի 21-ից դադարեցվելու են թռիչքները, չեն համապատասխանում իրականությանը:

«Մեզ ոչ ոք չի արգելել թռիչք կատարել, մենք շարունակելու ենք մեր կանոնավոր չվերթները: Խնդիրն այն է, որ բանկը, որտեղ գտնվում են նրանց հաշիվները, սանկցիաների տակ է ընկել, հետեւաբար մեր վճարումները տեղ չէին հասնում եւ վերադարձվում էին մեզ: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայի հետ, որ տվյալ փոխանցումները դոլարի փոխարեն կատարենք ռուսական ռուբլիով: Այս ձեւով մենք կատարեցինք 200 հազար դոլարի 2 փոխանցում: Մեր երրորդ փոխանցումը կազմում էր 108 հազար դոլար, սակայն «Ամերիաբանկ»-ից մեզ գրավոր հայտնեցին, որ փոխանցում հնարավոր չէ իրականացնել: Մենք նորից համաձայնության եկանք կորպորացիայի հետ, որ նրանք կփոխեն բանկը եւ մեզ կտրամադրեն այնպիսի բանկի հաշիվ, որը սանկցիաների տակ չի լինի: Հետեւաբար, մեզ մինչեւ սեպտեմբերի 21-ը պետք է տրամադրեն հաշիվները: Այնպես որ մեր ավիաընկերությունը շարունակելու է կատարել իր չվերթները դեպի Ռուսաստան»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է ներկայացրած 1.1 միլիոն դոլարի հասնող պարտքի մասին, Սիրակ Համբարձումյանը նշեց, որ դրանք ընթացիկ պարտքեր են եւ նման դեպքերում սովորական երեւույթներ:

Նշենք, որ ըստ ռուսական պետական կորպորացիայի՝ իրենք երկար ժամանակ հայկական ավիափոխադրողին տարկետում էին տրամադրում ՌԴ տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման վճարների համար: Թեպետ Air Armenia-ին տրամադրվել էին բոլոր հնարավորությունները պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռը նվազեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Ամենաշատ