News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 11-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարեւորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է:

Հանդիպման ընթացքում, այլ հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ֆրանսիացի սոցիալիստների՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցին, կարեւորեց նրանց այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավվի որպես բանակցային կողմ:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, լսելի է դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Պատվիրակության ղեկավար Ալեն Ներին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ԼՂՀ կատարած իրենց այցը անհրաժեշտ է դիտարկել մարդու եւ ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության տեսանկյունից, որը կարեւորում են որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ