News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` իրականացնելու հնգամյա ծրագիր, որը կաջակցի ՀՀ Կառավարության՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության համակարգի բարեփոխմանը: Այս մասին News.am-ին հայտնեցին

Ծրագրի նպատակն է այլընտրանքային ընտանեկենտրոն խնամքի տարբերակները բարելավելու եւ համայնքահեն ծառայությունները զարգացնելու միջոցով դադարեցնել երեխաների ներհոսքը գիշերօթիկ խնամքի եւ հատուկ հանրակրթական հաստատություններ, ինչպես նաեւ այդ հաստատություններում գտնվող երեխաներին վերադարձնել ընտանեկան միջավայր:

Այլընտրանքային ծառայությունների բացակայության պատճառով Հայաստանում առկա  երեխաների խնամքի եւ պաշտպանության համակարգը խրախուսում է հաշմանդամ երեխաների ծնողներին եւ տնտեսապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին ուղարկել իրենց երեխաներին գիշերօթիկ հաստատություններ` ժամանակավոր, հաճախ նաեւ մշտական խնամքի համար:  Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված հետազոտության տվյալների`  Հայաստանում երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող 42 պետական եւ ոչ պետական հաստատություններում կա մոտ 4500 երեխա: Երեխաները բնակվում են երեք տեսակի հաստատություններում`մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ եւ հատուկ դպրոցներ: Այս երեխաների իննսունյոթ տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են եւ ունեն առնվազն մեկ ծնող:

Գալիք հինգ տարիների ընթացքում գործընկերների համատեղ ջանքերը հնարավոր կդարձնեն գիշերային խնամքի թիրախային հաստատությունների երեխաների սոցիալական ներգրավումը եւ ծառայությունների ու հնարավորությունների հավասար հասանելիությունը: Ապաինստիտուցիոնալացումը կհանգեցնի գիշերօթիկ խնամքի աստիճանական վերացմանը եւ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի ու համապատասխանորեն մշակված ընտանեկենտրոն խնամքի եւ համայնքահեն ծառայությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ