News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քարտեզի վրա որտե՞ղ է գտնվում Հայաստանը: Այս երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի հասնել նրան, որ ամբողջ աշխարհում հնարավորինս շատ մարդիկ կարողանան ճիշտ պատասխանել այս հարցին: «BBC»-ն այս թեմայով ռեպորտաժ է պատրաստել: NEWS.am-ը հոդվածից մի քանի հատված է ներկայացնում:

Նախագահը ցանկանում է մոբիլիզացնել արտերկրում բնակվող 10 մլն հայերին, որպեսզի համացանցում լայնածավալ գովազդային արշավ սկսվի՝ զբոսաշրջությունը խթանելու եւ օտարերկրյա ներդրումների վրա ազդելու համար: «Մեկ հայ, մեկ հոդված» անվանումով այս արշավը նպատակ ունի խրախուսել, որպեսզի արտերկրում բնակվողները դրական պատմություններ գրեն երկրի մասին:

Ամռանը Լոնդոնը լի է զբոսաշրջիկներով, այդ պատճառով դյուրին էր ոչ պաշտոնական հարցազրույցներ անցկացնելը: Սաուդյան Արաբիայից զույգը լսել էր Հայաստանի մասին, բայց գիտեր միայն, որ այն գտնվում է Ասիայում, իսկ մի դանիացի ասաց. «Մենք երբեք նրա մասին չենք լսել Դանիայում»: Սակայն ամենից զվարճալին մի տղամարդու պատասխանն էր, որի ընտանիքն ԱՄՆ-ից էր: Նա կարողացավ միայն ասել, որ «բոլորի ազգանունն ավարտվում է «յան»-ով»: Նրա կինն արագորեն հավելեց, որ նա այդ ասում է՝ նկատի ունենալով Քիմ Քարդաշյանին: Միայն մեկ մարդ շատ բան գիտեր Հայաստանի մասին. դա մի կին էր Փարիզից, ով եղել էր մայրաքաղաք Երեւանում: «Դա փոքրիկ երկիր է, եւ նրա ժողովուրդը շատ է տառապել»,- ասաց նա:

Ամբողջ աշխարհից հայկական արմատներով մարդկանց ներգրավումը՝ երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, կարող է արդյունավետ լինել: «Հայկական սփյուռքը շատ հարցերում իրեն դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետության երկրորդ բանակ,- ասում է Ամերիկայի Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանը:- Հայերը սփռվել են ամբողջ աշխարհում եւ ամենուր բարգավաճել են, բայց երբեք չեն մոռացել իրենց արմատների մասին: Նրանք ձգտում են պահպանել կապը: Եվ այդ հայ ժողովրդի ուժի մի մասն է»:

Եթե Հայաստանի սփյուռքն արդյունավետորեն աշխատի գովազդային առցանց-արշավի ուղղությամբ, երկիրը կարող է ավելի շատ այցելուների գրավել եւ, հնարավոր է, ավելացնի տուրիստական գործակալությունների բիզնեսի ծավալները: Բացի զբոսաշրջության խթանումից, համացանցում դրական պատմությունները կարող են նաեւ գրավել հնարավոր օտարերկրյա ներդրողների ուշադրությունը: Հին հայկական ասացվածքի համաձայն՝ «Աչքով տեսածը սիրտը չի մոռանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ