News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-11-ը Հորդանան այցի շրջանակում Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) հանդիպում ունեցավ Հորդանանի բարձրագույն կրթության նախարար Ամին Մահմուդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Հորդանանի միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հետ կապված հարցերի շրջանակ: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների միջեւ ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում ուսանողների փոխանակման գործընթացի կարեւորությունը:

Քննարկվեցին նաեւ առաջիկայում Հորդանանի բարձրագույն կրթության նախարարի` Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ