News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոսկեգույն ռեթրիվեր Թոդդին պատրաստ է ամեն ինչ անել իր հաշմանդամ տիրոջ համար: Ե՛վ լույսը վառել, ե՛ւ պահարանից անհրաժեշտ իրը հանել, ե՛ւ հատակին ընկած առարկան բարձրացնել: Հատուկ վարժեցրած նման շունն իսկական փրկություն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Բայց սա Բրազիլիան է, եւ այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Այս երկրում արգելված է շների հետ այցելել բազմաթիվ հանրային վայրեր, այդ թվում՝ օգտվել տրանսպորտից եւ ռեստորան հաճախել: Հաշմանդամների համար դա մեծ պատնեշ է, եւ քչերն են ցանկանում նման օգնական ձեռք բերել:

Բացի այդ, տեղական շուն վարժեցնողներն ու հասարակական կազմակերպությունները միավորել են ուժերը, որպեսզի փոխեն իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է NTDTV.ru-ն:

Cao Inclusao կազմակերպության վարժեցնողներն ակտիվորեն շուն-օգնականների են պատրաստում: Նրանք, միաժամանակ, հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու արշավ են սկսել: Արշավի դեմք է ընտրվել բրազիլական ռեփեր Սագային, ով ավտովթարից հետո գամվել է հաշմանդամի սայլակին:

Սագային գաղափարը դուր է եկել, եւ հիմա նա եւ Թոդդին, հրահանգչի ղեկավարությամբ, սովորում են համախմբված գործել: Ռեփերը նաեւ հույս ունի, որ իր օրինակը կօգնի փոխել բրազիլական օրենքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ