News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը որոշում է կայացրել միանալ մաքսային միությանը, դա չի նշանակում, որ մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները այդ պետության հետ: Եվրամիությունը շարունակելու է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, իբրեւ առանձին կառույցի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ Բեռլինում ունեցած զրույցում ասաց Süddeutsche Zeitung պարբերականի խմբագիր, քաղաքագետ Շտեֆան Կոռնելիուսը:

Հայաստանը կարծես թե հստակ դիրքորոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում, եւ դա Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ տարվող երկարատեւ բանակցություններից հետո: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հետ Եվրամիության հետագա հարաբերությունները:

Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է անդրադառնալ այն ստորագրող երկրների հետ ԵՄ ունեցած տնտեսական հարաբերությունների վրա: Եթե Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը, դա չի նշանակում, որ մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները այդ պետության հետ: Եվրամիությունը շարունակելու է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, իբրեւ առանձին կառույցի, եւ հետեւաբար Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները կշարունակվեն այդ ձեւաչափում, որպես այդ միության անդամ-պետություն:

Ինչպե՞ս առհասարակ կարող էին Ասոցացման համաձայնագրի շուրջ տարիներ տեւող բանակցությունները նման եզրափակում ունենալ: Արդյոք ստացվո՞ւմ է այնպես, որ Ռուսաստանին հաջողվեց որոշակի ժամկետներում ձեւավորել ԵՏՄ-ի գաղափարը, որոշակի պետություններ անդամագրել եւ ձեւավորել մի կառույց, որին այսօր պատրաստ է միանալ Հայաստանը:

Իրականում խոսքը չի գնում երկու միությունների՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի մրցակցության մասին, կամ թե որ միությանը կհաջողվի առավել շատ երկրներ ներգրավել իր կազմում: Եվրամիությունը կառույց է, որին անդամակցել պետք է ձգտեն պետություններն իրենք, այլ ոչ թե այն ինքը պետք է ձգտի առանձին երկրներին գրավել դեպի այդ միությունը:

Իսկ այդ դեպքում ի՞նչ կասեք Թուրքիայի կամ Ուկրաինայի մասին. չէ՞ որ այդ պետությունները, իսկ Թուրքիան առավել եւս, վաղուց ձգտում են դեպի ԵՄ:

Եվրամիությունն իր կազմում ընդունում է այն պետություններին, որոնք իրենց անդամակցությսմբ լրացուցիչ կոնֆլիկտներ չեն բերի այդ կառույց. Բնականաբար, քանի դեռ այդ երկրները տարածքային վեճեր ունեն եւ չեն լուծել հարեւան երկրների հետ իրենց խնդիրները, անդամակցության հարց չի կարող լինել:

Եվրամիությունը վերջերս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն ընդունեց: Լինելով Եվրամիության քաղաքացի՝ արդյոք  Ձեզ մի փոքր անհեթեթ չե՞ն թվում այդ պատժամիջոցները, քանի որ դրանք փոխադարձ ազդեցություն կունենան: Դրանք չեն կարող չանդրադառնալ հենց Գերմանիայի վրա:

Իհարկե, անշուշտ: Այո, խոսքը գնում է մեծ գումարների մասին, որոնք կարող է կորցնել գերմանական շուկան, սակայն Գերմանիան տնտեսապես բավականին կայուն պետություն է նման իրավիճակը հաղթահարելու համար: Մեզ համար եւս ցանկալի չէ նման միջոցների դիմելը: Մենք ինքներս բավական երկար ժամանակ փորձել ենք պահպանել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները. դրանք իրոք կարեւոր են մեզ համար, պարզապես այս պահին, կարծում եմ, պարոն Պուտինն իրոք կորցրել է իրականության զգացողությունը:

Իսկ Դուք ինքներդ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Եվրամիություն-Ուկրաինա հարաբերությունների հետագա զարգացման համար: Դուք դիտարկո՞ւմ եք այդ պետության` ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը:

Դժվար է որեւէ կանխատեսում անել: Եթե հարցնում եք հեռավոր ապագայում ինչ-որ հեռանկարի մասին, ապա չեմ կարող որեւէ հստակ բան ասել, սակայն ներկա իրավիճակում Ձեր հարցին կպատասխանեմ՝ ոչ: Կարծում եմ առաջիկա տասը տարիների ընթացքում Եվրամիությունը չի դիտարկում Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը: Ես ինքս, համենայնդեպս, դեռեւս չեմ տեսնում այդ պետությունը՝ որպես ԵՄ հնարավոր անդամ:

Զրուցեց Հասմիկ Մուրադյանը (Բեռլին, Գերմանիա)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ