News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, սեպտեմբերի 12-ին, այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Մտքեր են փոխանակվել Արցախի եւ Բասկերի Երկրի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների շուրջ։

Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպել է նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով նույն օրը Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւին, Կարեն Միրզոյանը դրական է գնահատել այն եւ նշել, որ, լինելով միջազգային հանրության աջակցության եւս մեկ կարեւոր դրսեւորում՝ ի սատարումն ԼՂՀ ազատ ու անկախ զարգանալու շարունակական ջանքերին, բանաձեւը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի  զարգացմանն ու ամրապնդմանը:

Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Գեռնիկա քաղաք, որտեղ հյուրընկալվել է Գեռնիկայի քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնյոյի կողմից։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, եւ խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ այցելել է բասկ ժողովրդի համար սրբավայր համարվող Gernikako Arbola (Գեռնիկայի Ծառ), որտեղ տեղի է ունենում Բասկերի Երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։

Գեռնիկա քաղաքը բասկ ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծման եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գեռնիկա» նկարը (1937 թ.)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ