News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իր 107-ամյակի նախաշեմին վախճանվել է Ֆրանսիայի ամենատարեց հայուհի Օվսաննա Գալստյանը: «Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ 1907թ. նոյեմբերին ծնված վարսավիր-սրճարանատիրոջ դուստրը Հայոց ցեղասպանությունից փրկված եւ առայսօր ողջ մնացած մի քանի հայերից մեկն էր:

Ֆրանսիական «Le Monde» թերթում Գիյոմ Պերյեի հոդվածում 2014թ. հունվարին մեջբերվել էին Օվսաննայի թոռան՝ Ֆրեդերիկի խոսքերը, որը պատմել էր, թե ինչ է կատարվել 1915-ին: «Կիրակի էր: Օվսաննայի մայրը վերադառնալիս էր եղել եկեղեցուց: Տեր հայրը  հենց նոր հայտնել էր, որ պետք է երեք օրվա ընթացքում լքել քաղաքը՝ թաղամաս առ թաղամաս»:

Քաջ հայտնի է՝ ինչ է կատարվել հետո: Հայերի հազարավոր նախնիների քշեցին Սիրիայի անապատներ: 1928թ. Մարսել հասնելով՝ Օվսաննա Գալստյանը ամուսնացել էր Զավենի հետ եւ միասին մի ամբողջ կյանք էին ապրել: Հայուհին բանաստեղծությունների ժողովածու ունի, որը գրել է  65 տարեկանում: Հարցազրույցներից մեկում նա ասել էր.  «Աստված ինձ այսքան երկար կյանք տվեց, որ կարողանամ պատմել այս պատմությունը»: Իսկ նրա թոռ Ֆեդերիկը հավելել էր. «Ժխտել ցեղասպանությունը՝ նշանակում է ժխտել տատիկիս խոսքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ