Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրել է ապաստան որոնել՝ կապված այն փաստի հետ, որ այդ երկրի իշխանությունները «ահաբեկիչների ենթադրական բջիջների» դեմ գործողություններ են սկսում, հաղորդում է «Ռոյթերս»-ը:
«ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս մնալ տներում կամ թաքնվել վստահելի վայրում, քանի որ Ուգանդայի իշխանությունները Կամպալայում ենթադրյալ ահաբեկիչների բջիջների դեմ ուղղված գործողություն են սկսում»,-ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված կոչում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ուգանդայում 2010 թվականից «Աշ-Շաբաբ» խմբավորման մահապարտ-ահաբեկիչները սպանել են ավելի քան 70 մարդու, ներառյալ ԱՄՆ քաղաքացիների: