News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցած ավտովթարի հետաւանքով մահացած 36-ամյա Արփինեն եւ վիրավորված 26-ամյա Աղաբեկը նույն մարզի Մրգաշեն համայնքից են, խնամիներ: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:

Նրա խոսքով՝ Արփինեն եւ Աղաբեկը Նոր Հաճնից վերադառնալիս են եղել, երբ մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

«Արփինեն 2 երեխա ունի. աղջիկը 17 տարեկան է, ամուսնացել է Աղաբեկի բարեկամի հետ, տղան էլ դպրոցական է: Աղաբեկն էլ 2 տարի առաջ է ամուսնացել, փոքրիկ երեխա ունի, ինքն էլ վերջերս էր Ռուսաստանից վերադարձել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Աղաբեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 15:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 35 TL 021 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1978 թ. ծնված Արփինե Ա.-ը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 1988 թ. ծնված Աղաբեկ Հ.-ը, հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ