News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ  դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Վանաձորում օգնեցին շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մասնակիցները բազմաբնակարան շենքի հատակի բետոնացման աշխատանքներ են իրականացրել: Ընտանիքներից մեկի՝ Ոսկանյանների բնակարանի կառուցումը մասամբ ֆինանսավորվել է Հայ-Բրիտանական առեւտրի պալատի «Բրնսի ընթրիք» (Burns Supper) միջոցառման շրջանակներում կատարված հանգանակության միջոցով:

«Երկար ու անհույս տարիներ ես ու իմ ընտանիքը ապրել ենք մետաղական տնակում: Վատ կենցաղային պայմաններն ազդել են իմ որդու՝ Ավետիքի առողջության վրա, ով տառապում է հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Նա արդեն վիրահատվել է երեք անգամ, եւս երկու վիրահատություն դեռ առջեւում է: Ես երազել անգամ չէի կարող, որ մի օր իմ ընտանիքն էլ կունենա իր հարմարավետ անկյունը:  Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է իմ եւ իմ բախտակիցների  երազանքն  իրականություն դառնում:  Մենք այնքան երջանիկ ենք, որ մեր երեխաները շուտով կապրեն ավելի լավ պայմաններում, քան մենք ենք ապրել: Շնորհակալ ու շնորհապարտ եմ այս  ծրագրին, այս մարդկանց, որ այսօր եկել ու օգնության ձեռք են մեկնել մեզ՝ օր առաջ կառուցելու եւ ավարտին հասցնելու մեր երազանքների տունը»,- ասաց Տարոն 3-րդ թաղամասի ապագա բնակչուհի Տաթեւիկ Ոսկանյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ իր հերթին նշել է, որ անհամբեր սպասում էին Վանաձորի ընտանիքներին օգնելու հնարավորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ