News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ բոտոքսի կիրառումը երիտասարդ տարիքում կարող է սահմանափակել էմոցիոնալ զարգացումը:

Նրանց անցկացրած հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Journal of Aesthetic Nursing պարբերականում, 25 տարեկանից փոքր ավելի ու ավելի շատ մարդիկ են կրճիռների հարթեցման ներարկումներ անում: Սակայն նման պրակտիկան կարող է արգելակել զգացմունքներն արտահայտելու կարողությունը:

Գիտնականների խոսքով, դիմախաղն ազդում է մեր էմոցիաների վրա նույնքան, որքան եւ արտացոլում է դրանք, այդ պատճառով երիտասարդ տարիքում բոտոքսի կիրառումը կարող է ուշացնել էմոցիոնալ զարգացումը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, բոտոքսն աշխարհում ամենատարածված կոսմետիկ գործողություններից է, որը միլիոնավոր մարդիկ են կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ