News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացի Մեթյու Միլլերը, ում այս տարվա ապրիլին Հյուսիսային Կորեայում կալանավորել էին՝ զբոսաշրջիկի կարգավիճակը խախտելու համար, 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, որն անցկացնելու է ուղղիչ-աշխատանքային գաղութում: Այս մասին տեղեկացնում է France Press-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

Գործակալության տվյալներով, Միլլերին մեղադրել են Փհենյանի դեմ «թշնամական» գործողությունների համար: «Նա ապրիլին զբոսաշրջիկի անվան տակ երկիր մտնելով՝ թշնամական գործողություններ է իրականացրել Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության դեմ»,- գրել է կորեական լրատվամիջոցը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ապրիլին հայտնի էր դարձել 24-ամյա Թոդ Մեթյու Միլլերի ձերբակալության մասին՝ «միգրացիոն գործընթաց անցնելիս ցուցաբերած կտրուկ պահվածքի համար»: Նրան ձերբակալել էին ապրիլի 10-ին, անձնագրային հսկողության անցակետում: Այստեղ նա պատռել էր իր տուրիստական վիզան եւ հայտարարել, որ հույս ունի ապաստան ստանալ Հյուսիսային Կորեայում:

Մայիսի կեսերին երկրի իշխանությունները տեղեկացրեցին նաեւ ամերիկացի Ջեֆրի Էդվարդ Ֆաուլի ձերբակալության մասին: Այս դեպքում ձերբակալության պատճառների մասին ոչինչ չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ