News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի 25-ամյա բնակչին դատում են «Վիվառո» ընկերությունից մեծ գումար գողանալու համար: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական դեպարտամենտի կայքից:

Արսեն Ղարաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունիսի 27-ին, օգտվելով ընկերության աշխատակցի բացակայությունից, աննկատ մուտք է գործել Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 1/4 հասցեում գործող «Վիվառո Բեթինգ»

ՍՊԸ-ին պատկանող բուքմեյքերական գրասենյակ եւ օպերատորի դրամարկղից գաղտնի հափշտակել է ընկերության պատկանող խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, դատական առաջին նիստը կայանալու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սեպտեմբերի 16-ին: 

Տպել
Ամենաշատ