News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամստերդամում մի քանի հարյուր ակտիվիստներ լոլիկով մարտեր են կազմակերպել` բողոքելով ԵՄ-ից ներմուծվող պարենի նկատմամբ ռուսական էմբարգոյի դեմ:

Ակցիան տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակում` թագավորական պալատից ոչ հեռու, սեպտեմբերի 14-ին: Այն անցկացնելու համար տրամադրվել է 200 հազար հասած լոլիկ, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով  dpa-ն:

«Լոլիկով մարտ» անցկացնելու նախաձեռնոթյունը Ամստերդամի չորս ձեռնարկություններինն է եղել:  Ըստ նրանց`օրինակ է ծառայել Լա Տոմատինա տոնը, որն ամեն տարի տեղի է ունենում Իսպանիայի Բունյոլեում: 

Նշվում է, որ ակցիային մասնակցելու համար վաճառվել են հազարավոր տոմսեր, յուրաքանչյուրը` 15 եվրո: Այդ փողերը լոլիկ աճեցնողներին են հատկացվելու, որոնք տուժել են ռուսական էմբարգոյից, ինչպես նաեւ հրապարակը մաքրելուն: Մնացած լոլիկները նախատեսվում է վերամշակման ենթարկել` կենսագազ ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ