News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի կինը՝  Ռուզաննա Բադալյանը, համաձայն է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ պատժաչափերի եւ մարդու շտկվելու մասին արված դիտարկումների մասով: NEWS.am-ի թղթակցին Ռուզաննա Բադալյանն ասաց հետեւյալը. «Համաձայն եմ Վլադիմիր Գասպարյանի հետ, եթե մարդը ազնիվ  պայքարող մարդ է, 10 տարում էլ չի շտկվի, ոչ մի պատժաչափ պայքարող մարդուն չի ընկճի: Ինքը խոսում է ոստիկանապետի տեսակետից եւ շտկվելը նկատի ունի ստրկանալը, համոզմունքներից  հետ կանգնելը, բայց եթե մարդը պայքարող տեսակ է, համոզմունքների տեր, ապա նա երբեք չի շտկվի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի դատավարությանը եւ նրա նկատմամբ խիստ պատժին, ասել է հետեւյալը. «Ես ուղղակի ակնկալում եմ, որ այդպես չի լինի: Ես ինքս հակված եմ մի ուրիշ տեսակի մտածելու: Եթե մարդ շտկվող է, կշտկվի՝ մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում: Եթե մարդ շտկվող չի, չի շտկվի 10 տարում, 20 տարում: Այնպես որ՝ ես այդ պատիժներին մի քիչ փիլիոսոփայորեն եմ մոտենում, կարծում եմ, որ այդպես չի լինի»:

Տպել
Ամենաշատ