Ոստիկանության Դիլիջանի բաժնում, սեպտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 06.05-ի սահմաններում Երեւան-Իջեւան ճանապարհի 103-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: