News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպված փարթիի պատճառով աշխատանքից ազատված՝ մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանին փոխարինողի անունը հայտնի կլինի միայն սեպտեմբերի 19-ից հետո:

NEWS.am-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը հայտնեց, որ վարիչ նշանակելու եռամսյա ժամկետը լրանում է ամսի 19-ից հետո, հետեւաբար, ինքը մինչեւ այդ ժամանակ ունի՝ մտածելու եւ նոր վարիչ նշանակելու: Թե ովքեր են հավանական թեկնածուները, վերջինս չհայտնեց՝ հորդորելով մի քանի օր սպասել:

Ի դեպ, այս երեք ամիսներին հեռացված վարիչին փոխարինում է որդին՝ Գագիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: Հունիսի 20-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել ՊՈԱԿ-ի ղեկավարին, իսկ վերջինս էլ աշխատանքից ազատել էր մասնաճյուղի վարիչին:

Տպել
Ամենաշատ