News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկու արկղ գարեջուր է պարտվել Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին՝ ֆուտբոլի մեկ ութերորդ եզրափակչի ժամանակ երկու երկրների հավաքականների հանդիպումից առաջ եկած գրազի արդյունքում:

Հանդիպումից առաջ դի Ռուպոն իր պաշտոնական թվիթերում մարտահրավեր էր նետել ԱՄՆ-ի ղեկավարին:

«Հեյ, Օբամա, ես պատրաստ եմ հիանալի բելգիական գարեջրի վրա գրազ գալ, որ մեր «կարմիր սատանաները» կհաղթեն ձեզ քառորդ եզրափակչում», — գրել էր վարչապետը, փոխանցում է gazeta.ru-ն:

Հանդիպումն ավարտվել էր Բելգիայի հաղթանակով`2:1 հաշվով:

Սեպտեմբերի 12-ին Բելգիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական թվիթերը հայտնել էր, որ Օբամայի կողմից դի Ռուպոյի համար երկու արկղ ամերիկյան «Սեմյուել Ադամս» գարեջուր է ուղարկվել Բրյուսել` կցված նամակով:  

«Որպես ամերիկացներ`մենք պատրաստ ենք համագործակցել մեր բելգիացի գործընկերների հետ, բացառություն է կազմում միայն ֆուտբոլի դաշտը: Կտեսնվենք 2018թ.», - գրել է ԱՄՆ նախագահը:

Մյուս լուրերը, նյութերը եւ վիճակագրությունը կարելի է տեսնել 2014 թ. աշխարհի առաջնության էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ