News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին մարզուհի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաեւան վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ՌԴ Պետդումա՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դումայի կանոնակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պոպովին:

 Ըստ Պոպովի` հանձնաժողովը Պետդումային առաջարկել է բավարարել Կաբաեւայի դիմումը լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ:

«Պատգամավորը դիմում է գրել, մենք այն բավարարել ենք», — հայտարարել է Պոպովը, հավելելով, որ Կաբաեւան իր դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին` ՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ:

Կանոնակարգային հանձնաժողովն առաջարկել է այս հարցը քննարկել սեպտեմբերի 16-ի Պետդումայի նիստում:

Ալինա Կաբաեւան V գումարման Դումայի պատգամավոր էր ընտրվել եւ վերընտրվել VI  գումարման կազմում (2011 թ.-ից):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ