News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը եւ Ադրբեջանը շատ ավելի են մոտեցել, ՌԴ-Ադրբեջանի Հանրապետություն տնտեսական համագործակցության միջկառավարական համագործակցության կոմիտեի նիստին հայարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին:

 «2013թ. հանգումներով՝ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնի՝ 3.6 մլրդ դոլար: Սա 2012թ.-ի նկատմամբ 5%-անոց աճ է նշանակում», - հաղորդել է Ռոգոզինը:

«Այս տարվա որոշակի քաղաքական իրադարձությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության տնտեսության այսօրվա փորձությունները, ընդհանուր առմամբ, սերտորեն միացրել են Ադրբջանին ու Ռուսաստանին:»

Ռոգոզինն ընդգծել է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ապրանքաշուկաների հավասարակշռության կարեւորությունը:

«Ռուսական շուկայում ադրբեջանական ապրանքների պահանջվածությունը կարող է ձեր երկրում հանգեցնել գների աճին: Գիտեք, ինչպես է հաջողությունը գլխապտույտ առաջացնում: Մենք այստեղ պետք է առավելագույնս զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի ձեր բնակչությոնը չտուժի արտադրողների լավ տրամադրություններից», - հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ