News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինական Չունցին քաղաքի իշխանությունները հետիոտնի համար նախատեսված գոտին բաժանել են մասերի. նրանց համար, ովքեր քայլելին օգտվում են հեռախոսից, եւ նրանց համար, ովքեր այդ չեն անում: Չունցինի կենտրոնում գտնվող ժամանցային շրջանում նման նշագծում հայտնվել է կամուրջի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Time-ին:

Տեղական իշխանության ներկայացուցիչ Նոնգ Չենգի խոսքով, սա անուշադիր հետիոտնի դեմ պայքարի միջոց է: «Փողոցում բազմաթիվ տարեց մարդիկ ու երեխաներ կան, եւ հեռախոսը ձեռքին քայլողները կարող են բախվել ինչ-որ մեկին»,- բացատրել է Նոնգ Չենգը:

Նա նաեւ դժգոհել է, որ անցորդների մեծ մասը չի հետեւում նշագծումներին:

Հաղորդվում է, որ չինական իշխանությունների մոտ այս ակցիայի միտքը ծագել է Վաշինգտոնում National Geographic հեռուստաալիքի անցկացրած փորձի արդյունքում: Ամերիկյան մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը նույնպես չի հետեւել ճանապարհի նշագծումներին եւ շարունակել է օգտվել հեռախոսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ