News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կալկաթայի  ռեստորաններից մեկում հրաժարվել են սպասարկել երիտասարդ կնոջն ու իր փեսացուին: Կինը պնդում է, թե մերժելու պատճառնը այն էր, որ ինքը 2011 թ. բռնաբարության զոհ է դարձել, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով  IBN Live-ը:

«Ես ռեստորան եկա ընկերոջս հետ, սակայն հրաժարվեցին ինձ ներս թողնել: Մենեջերը եւ դռնապանը բոլորի աչքի առաջ գոռում էին, որ ես Փարք սթրիթի բռնաբարության զոհն եմ»,- պատմել է կինը:

Կինը ոստիկանություն դիմում է ներկայացրել նվաստացման մասին, սակայն ռեստորանի ներկայացուցիչները հերքում են նրա պահանջները:

Բռնաբարությունը տեղի էր ունեցել 2011 թ., կնոջը բռնաբարել էին բանուկ փողոցում՝ ընթացող մեքենայի մեջ: Հանցագործներն սպառնացել էին ատրճանակով, իսկ բռնաբարությունից հետո դուրս շպրտել մեքենայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ