News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վատիկանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի  հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որպեսզի Հռոմի պապը Ֆրանցիսկոսը այցելի Վրաստան:

Ղարիբաշվիլիի եւ Մամբերտիի զրույցի գլխավոր թեմաներից մեկը Վատիկանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումն է: Կողմերը քննարկել են մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Վրացական կառավարության ղեկավարը երախատագիտություն է հայտնել Վատիկանի դիվանագետին Վրաստանի տարածքային ամբողջականությունը ստարարելու, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի անկախությունը չճանաչելու համար:

Արքեպիսկոպոս Մեմբերետին իր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին, նա արդեն հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս-արքեպիսկոպոս Իլյա Երկրորդի հետ: Վատիկանի ներկայացուցչի այցը Վրաստան կավարտվի սեպտեմբերի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ