News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ո՛Չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21:00-ից 22:00-ն անջատել էլեկտրականությունը՝ ի նշան բողոքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Սուրեն Եյրամջյանը։

«Ակցիայի անցկացման առաջին պատճառն է համախմբել մարդկանց և ակտիվացնել ամառային դադարից կամ, եթե կարելի է այդպես ասել, հանգստից հետո։ Ակցիան մեզ ակտիվ մարդկանց մասին պատկերացում կտա, ինչն էլ  հնարավորություն կտա ավելի լավ գնահատել հետագա անելիքների պոտենցիալը»,-ասաց նա:

 Նախաձեռնության անդամը նշեց, որ իրենք պլանավորում են նաեւ այլ ակցիաներ անցկացնել՝ ֆլեշմոբերի տեսքով, ինչպես նաև հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի «Քառյակի» հետ՝ նրանց 12+1 կետերի շրջանակում համագործակցելու նպատակով:

Նշենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով թանկացնելու մասին որոշում ընդունեց, ինչը դժգոհություններ առաջացրեց հանրության շրջանում: Որոշման համաձայն՝ՀՀ սպառողների համար օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձավ 41,85 դրամ՝ նախկին 38 դրամի փոխարեն։

Տպել
Ամենաշատ