News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի ձկնորսական ակումբի զբոսաշրջիկները Յամալո-Նենեցկի շրջանում գետով զբոսնելիս հսկայական կենդանու գանգ են հայտնաբերել՝ սուր ատամներով եւ խոշոր ծնոտով: Լուսանկարներից գիտնականները եզրակացրել են, որ դա, ամենայն հավանականութմամբ, 150 մլն տարեկան մեզոզավր է:

Սակայն, ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, կենդանու մնացորդների տարիքը հստակ որոշելու համար հարկավոր է հետազոտություն կատարել:

Ներկայում որոշվում է գետից դինոզավրի մնացորդները հանելու հարցը: Մասնագետներն անհամբերությամբ սպասում են գտածոյին՝ մանրակրկին ուսումնասիրություն կատարելու համար:

Մեզոզավրերը բնակվել են Հարավային Աֆրիկայում, Արգենտինայում եւ Անտարկտիդայում: Դրանք ապրել են քաղցրահամ ջրերում, սնվել են ձկներով, որոնց բռնել են բազմաթիվ բարակ ատամներով, իսկ երկար պոչն օգնել է արագորեն տեղաշարժվել գետերում: Գիտնականներին հայտնի են տարբեր չափսի մեզոզավրեր. սկսած 1 մետրից՝ 280-289 մլն տարեկան, մինչեւ 11 մետրանոց հսկաներ, որոնք ապրել են 75 մլն տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ